Դավթաշեն online-ը Դավթաշենի բնակիչների համար ստեղծված տեղական հարթակ է, որտեղ կարելի է տեղադրել հայտարարություններ, ներկայացնել բիզնեսներ ու ծառայություններ և տեղեկանալ թաղամասին առնչվող նորություններից։
Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է ունենալ գործող էլ. փոստ։ Սեղմեք «Մուտք գործել» հղման վրա, որը գտնվում է կայքի վերևի աջ անկյունում։
Կբացվի մուտքի պատուհանը։ Եթե դեռ գրանցված չեք, սեղմեք պատուհանի ներքևում գտնվող «Գրանցվել» կոճակը։ Կբացվի գրանցման նոր պատուհան, որտեղ անհրաժեշտ կլինի մուտքագրել՝
- Կայքում երևացող անունը (պարտադիր՝ լատինատառ կամ թվեր)
- Էլ. փոստի հասցեն
- Գաղտնաբառը
Դրանից հետո անհրաժեշտ է համաձայնվել «Օգտագործման պայմաններին» և սեղմել գրանցման կոճակը։ Պատուհանում կհայտնվի հետևյալ տեքստը. «Խնդրում ենք ստուգել Ձեր էլ. փոստը՝ գրանցումը ակտիվացնելու համար»։
Էլ. փոստի հաստատում
Ստուգեք Ձեր էլ. փոստը։ Եթե նամակը հիմնական բաժնում չեք գտնում, ստուգեք «Սպամ» պանակը։ Եթե այն այնտեղ է, բացեք նամակը և սեղմեք դրա մեջ գտնվող հղումը։
Չմոռանաք նաև նշել «Սա սպամ չէ», որպեսզի նամակը տեղափոխվի Ձեր հիմնական փոստարկղ, և դուք հետագայում կանոնավոր կերպով ստանաք կայքից եկող նամակները՝ կապված Ձեր հայտարարությունների հետ։
Հղումով անցնելուց հետո Ձեր էլ. փոստը կհաստատվի, և Դուք հնարավորություն կունենաք մուտք գործել Ձեր պրոֆիլի էջ՝ ավելացնելու նոր հայտարարություններ կամ խմբագրելու արդեն գոյություն ունեցողները։
Ոչ, կայքի բոլոր հիմնական ծառայությունները՝ գրանցումը, հայտարարությունների տեղադրումը և դիտումը, ամբողջովին անվճար են։
Գրանցվելուց հետո կարող եք ընտրել համապատասխան կատեգորիան (Վաճառք, Անշարժ գույք, Ծառայություններ, Ժամանց, Տրանսպորտ կամ Աշխատանք), լրացնել հայտարարության մանրամասները և հրապարակել այն։
Հայտարարություն ավելացնելու համար հեռախոսահամարը պարտադիր է։
Եթե նախօրոք գրանցված չեք եղել, ապա “+” կամ “Տեղադրել” կոճակը սեղմելուց հետո, Ձեզ կառաջարկվի գրանցվել կայքում, որից անմիջապես հետո հնարավորություն կունենաք ավելացնել հայտարարություն։
Ամենակարևորը՝ վերնագիրն ընտրեք հնարավորինս կարճ և ինֆորմատիվ՝ առավելագույնը 4-5 բառ։ Ինչքան շատ բանալի բառեր լինեն վերնագրում, այնքան ավելի հեշտ կլինի այն գտնել որոնման միջոցով։
Հաշվի առեք, որ կայքում գները պետք է արտահայտել մաիայն հայկական դրամով։
Կարևոր դեր ունի նաև նկարը։ Ավելացրեք հստակ և որակյալ լուսանկար, և հնարավորության դեպքում նախընտրեք հորիզոնական կողմնորոշում, ոչ թե ուղղաձիգ, քանի որ այն ավելի լավ է երևում հայտարարությունների ցանկում։
Աշխատեք ընտրել ճիշտ կատեգորիա և թաղամաս, ինչպես նաև լրացնել բոլոր հնարավոր պարամետրերը։ Եթե Ձեզ անհրաժեշտ պարամետրը կայքում առկա չէ, նշեք այն հայտարարության նկարագրության մեջ։
Հիշեք նաև, որ թարմացնելուց հետո Ձեր հայտարարությունը կրկին բարձրանում է էջի վերևում։ Հենց այդ պատճառով ենք մենք ակտիվության ժամկետը սահմանել 5 օր՝ որպեսզի ամեն 5 օրը մեկ Դուք հնարավորություն ունենաք անվճար բարձրացնելու Ձեր հայտարարությունը կայքում։
Քանի որ կայքը նոր է ստեղծվել, դեռևս հայտարարության քանակի սահմանափակում չկա։
Հայտարարությունը ակտիվ կլինի 5 օր, որից հետո դուք այն կարող էք նորից ակտիվացնել Ձեր պրոֆիլում։
Եթե չակտիվացնեք, 60 օր հետո այն կհեռացվի կայքից։
Ակտիվության ժամկետը սահմանել ենք 5 օր՝ որպեսզի ամեն 5 օրը մեկ Դուք հնարավորություն ունենաք անվճար բարձրացնելու Ձեր հայտարարությունը կայքում։
Այո, ցանկացած մարդ կարող է գրանցվել և ներկայացնել իր բիզնեսը կամ ծառայությունը համապատասխան բաժնում։
Որպեսզի ամեն անգամ ժամանակ չծախսեք անհրաժեշտ հայտարարությունը որոնելու համար, պարզապես սեղմեք հայտարարությոն վրա դրաված “սրտիկ” նկարի վրա։ Սեղմելուց հետո հայտարարությունը կհայտնվի Ձեր պրոֆիլի “Ընտրյալներ” ցուցակում։
Հետագայում դուք այն կարող էք հեռացնել այդ ցուցակից։
«Իրազեկում» բաժնում մենք հրապարակում ենք Դավթաշենին առնչվող կարևոր տեղեկություններ՝ օրինակ՝ փողոցներում կատարվող վերանորոգումների, կոմունալ ծառայությունների ընդհատումների կամ այլ տեղական իրադարձությունների մասին, որոնց մասին տեղեկանում ենք մեր օգտատերերից “Հետադարձ կապ” էջի կամ info@davtashen.online էլ․ փոստի միջոցով։
Կայքի հետ կապ կարող էք հաստատել “Հետադարձ կապ” էջից, կամ օգտագործելով info@davtashen.online էլեկտրոնային հասցեն։
Ուղարկեք մեզ ինֆորմացիա, նկար և տեքս, եթե գտնում էք, որ ձեր տեղեկությունը (վերանորգվող ճանապարհ, վտանգավոր փոս և այլն) արդյունավետ կլինի հրապարակել կայքի “Իրազեկում” բաժնում, որպեսզի Դավթաշենի բնակիչնեչը տեղեկություն ունենան տվյալ իրադրությունից։
Ոչ, հայտարարությունները տեղադրվում են օգտատերերի կողմից, և մենք չենք կարող երաշխավորել դրանց ճշգրտությունը կամ առաջարկվող ապրանքի/ծառայության որակը։ Հատկապես անծանոթ մարդկանց հետ գործարքներ կատարելիս խորհուրդ ենք տալիս զգույշ լինել և գումար չփոխանցել, մինչև չհամոզվեք, որ ստացել եք պատվիրված ապրանքը կամ ծառայությունը։
Կայքը կարող է երեշխավորել միայն տեղադրողի իրական լինելը, նրա փաստաթղթերը իր հետ տեսնելու դեպքում։
Նշված դեպքում առաջարկի հեղինակի անվան ձախ կողմում հայտնվում է կանաչ “հաստատված” պիտակ։
Հայտարարության էջում սեղմեք “Դժգոհել” կոճակ, կամ “Հետադարձ կապ” էջը, կամ էլ info@davtashen.online էլ.փոստը։
Այո։ Պրոֆիլի էջում դուք ունեք այդ հնարավորությունը։
Ցանկացած հարցի, դիտողության կամ առաջարկի դեպքում կարող եք գրել մեզ “Հետադարձ կապ” էջի կամ info@davtashen.online էլ․փոստի միջոցով։ Մենք անպայման հաշվի ենք առնում օգտատերերի կարծիքը։
