Դավթաշեն online-ը ստեղծված է Դավթաշենի բնակիչների համար և բնակիչների կողմից։ Մեր նպատակն է մեկ հարթակում հավաքել այն ամենը, ինչ կարևոր է Դավթաշենում ապրող մարդկանց համար՝ հարևանների հայտարարությունները, տեղական բիզնեսներն ու ծառայությունները, ինչպես նաև թաղամասին առնչվող տեղեկություններ։
Ինչ կարող եք գտնել այստեղ
Կայքում ներկայացված են Դավթաշենի բնակիչների հայտարարությունները, փոքր ու մեծ բիզնեսները, ինչպես նաև տարբեր ոլորտների ծառայություններ՝ վաճառքից մինչև անշարժ գույք, տրանսպորտից մինչև աշխատանք։ Ցանկացած մարդ կարող է անվճար գրանցվել կայքում և ներկայացնել իր առաջարկը՝ ապրանք, ծառայություն կամ բիզնես՝ տեղադրելով այն համապատասխան բաժնում։
Անվտանգության մասին
Կայքում տեղադրված հայտարարությունները և բիզնեսների էջերը ստեղծվում են մեր օգտատերերի կողմից, և մենք չենք կարող երաշխավորել դրանց ճշգրտությունը կամ առաջարկվող ապրանքի/ծառայության որակը։
Ցավոք, հնարավոր է, որ որոշ մարդիկ հայտարարություն տեղադրեն խաբեության նպատակով։
Խնդրում ենք լինել զգույշ և ուշադիր՝ հատկապես անծանոթ մարդկանց հետ գործարքներ կատարելիս։ Խորհուրդ ենք տալիս գումար չփոխանցել, մինչև որ չհամոզվեք, որ իրապես ստացել եք պատվիրված ապրանքը կամ ծառայությունը։
Ինֆորմացիոն բաժին
Հայտարարություններից բացի, կայքն ունի նաև ինֆորմացիոն էջեր՝ նվիրված Դավթաշենին առնչվող նորություններին և կարևոր տեղեկություններին։ Օրինակ, եթե որևէ փողոցում սկսվում է վերանորոգում, և մեր օգտատերերը հետադարձ կապի միջոցով տեղեկացնում են մեզ այդ մասին, մենք անպայման կներկայացնենք այն «Իրազեկում» բաժնում, որպեսզի բոլոր հարևանները ժամանակին տեղեկացված լինեն։
Ինչպես օգտվել կայքից
Կայքի ողջ ֆունկցիոնալությունը՝ գրանցումից մինչև հայտարարության տեղադրում, ամբողջովին անվճար է։ Օգտագործման կարգի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել «Հաճախ տրվող հարցեր» բաժնում։
Կապ մեզ հետ
Մենք անընդհատ աշխատում ենք կայքը բարելավելու ուղղությամբ, և Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է։ Եթե ունեք դիտողություններ, առաջարկներ կամ պարզապես ուզում եք կիսվել Ձեր փորձով, գրեք մեզ. մենք անպայման հաշվի կառնենք Ձեր ասածը։
