Արդեն երկու տարի է, ինչ Տիգրան Պետրոսյան փողոցից թիվ 200 դպրոց տանող ճանապարհահատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ, որի պատճառով ճանապարհը նեղացված է և հնարավոր է անցնել միայն մեկ շարքով։ Կոնկրետ խոսքը վերաբերում է «Քյավառ» բանջարեղենի խանութի և «Տաշիր Պիցա» սրճարանի միջև ընկած հատվածին, որտեղ երթևեկության համար բաց է միայն մեկ գոտի։ Սա պարբերաբար խցանումների պատճառ է դառնում։

Իրավիճակն առավել լարվում է առավոտյան ժամը 8:00-ից սկսած, երբ թիվ 200 դպրոցի աշակերտները գալիս են դասերի։ Քանի որ շատ ծնողներ իրենց երեխաներին դպրոց են բերում ավտոմեքենայով և հենց այս ճանապարհով են մտնում, դպրոցի շրջակայքում կուտակվում է մեծ թվով մեքենա։ Խնդիրն ավելի է սրվում այն հանգամանքով, որ այս ժամանակահատվածը համընկնում է 1-ին թաղամասի բնակիչների աշխատանքի մեկնելու ժամի հետ։

Իրազեկման անմիջական պատճառը վերջին օրերին սկսված աշխատանքներն են՝ դպրոցի դիմացի ճանապարհը լայնացնելու նպատակով։

Այս աշխատանքները ժամանակավորապես էլ ավելի են դժվարացրել ավտոմեքենաների երթևեկությունն այս հատվածում՝ հատկապես առավոտյան ժամերին։

Եթե Ձեզ մոտ առկա է հնարավորություն՝ դպրոցին մոտենալ այլ ճանապարհով կամ ավտոմեքենան կայանել դպրոցից ավելի հեռու, խորհուրդ ենք տալիս օգտվել դրանից՝ խցանման մեջ չհայտնվելու համար, մինչև ճանապարհի վերանորոգումն ամբողջությամբ ավարտվի։

Մեկնաբանություններ

  • Nubar
    Պատասխան

    Տարածեք ինֆորմացիան, խցանումներց խուսափելու համար։

    • Atom15
      Պատասխան

      Շնորհակալություն օգտակար ինֆորմացիայի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Մուտք գործել

Գրանցվել

Գաղտնաբառի վերակայում

Please enter your username or email address, you will receive a link to create a new password via email.